Հաստատվեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի և գրականության ինստիտուտների տնօրենները

18:11 • 03.09.08

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության այսօրվա նիստում ընտրվել են Արվեստի և գրականության ինստիտուտների տնօրենները։
Ինչպես հայտնեցին Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից, Արվեստի ինստիտուտի տնօրեն միաձայն վերընտրվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը։
Մհեր Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում նույնպես միաձայն ընտրվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք (Ավիկ) Իսահակյանը։