Samsung-ը կանխագուշակում է Blu-ray-ի մահը
Blu-ray օպտիկական ձևաչափը գոյություն կունենա առնվազն հինգ տարի։ Դրանից հետո վերջինիս փոխարինելու կգան նոր ձևաչափի կրիչներ։ Այս մասին Pocket-lint հրատարակչությանը տված հարցազրույցում հայտնել է Samsung ընկերության բրիտանական ներկայացուցչության էլեկտրոնիկայի բաժնի տնօրեն Էնդի Գրիֆիցը։
Blu-ray–ի՝ շուկան լքելու պատճառը Գրիֆիցը չի նշել։ Նա նաև չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ ֆորմատ է փոխարինման գալու Ble-ray-ին։










