Միսը գլոբալ տաքացման համագործակից է

15:04 • 08.09.08

Կլիմայի փոփոխության գծով ՄԱԿ–ի միջազգային խորհրդի ղեկավար Ռաջենդրա Պաչաուրին հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնկացել կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Դրա համար պետք է կրճատել մսի սպառումը։
Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։

Գիտնականը կարծում է, որ մարդիկ պետք է շաբաթվա մեջ գոնե մեկ օր իրենց ճաշացանկում ընդգրկեն միմիայն բուսական ծագում ունեցող սննդամթեքներ։ Մսի սպառման նվազեցումը կհանգեցնի դրա արտադրության նվազեցմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գլոբալ տաքացման հետ կապված խնդիրների մասնակի լուծմանը։