Nokia-ն մեկ ամսից կներկայացնի iPhone-ի իր տարբերակը

13:57 • 09.09.08

Nokia 5800 Tube բջջային հեռախոսը պաշտոնապես կներկայացվի հոկտեմբերի 8–ին։ Այս մասին տեղեկացնում է Just Another Mobile Phone Blog–ը։

Երկու շաբաթ առաջ Հնդկաստանում Nokia-ի մասնաճյուղի մարկետինգի բաժնի տնօրեն Դեվինդեր Քիշորը հայտարարել է, որ մինչև 2008թ. ավարտը Nokia–ն կթողարկի սենսորային էկրանով նոր բջջային հեռախոս՝ Symbian S60–ի բազայի հիման վրա։ Քիշորը չի նշել նոր հեռախոսի անվանումը, սակայն ենթադրվում է, որ նա նկատի է ունեցել Nokia 5800 Tube–ը, որի մշակման մասին հայտարարվել էր դեռ այս տարվա գարնանը։

Nokia 5800 Tube–ը զինված է մեծ սենսորային էկրանով, այն չունի ստեղնաշար։ Հայտնի է նաև, որ բջջային հեռախոսը զինված է լինելու Java համակարգով, որը թույլ է տալու նկարներ ներբեռնել ինտերնետ։

Չնայած Nokia 5800 Tube–ը դեռևս պաշտոնապես ներկայացված չէ, այն կարելի է տեսնել Մորգան Ֆրիմենի ձեռքին՝ «Սև ասպետը» ֆիլմում։