ՌՀՀ-ում ստորագրվել է պայմանագիր նանոտեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շուրջ
Նանոտեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շուրջ պայմանագիր է ստորագրվել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՌՀՀ), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Միջերկրածովյան համալսարանի (The University de la Mediterranee) և Մարսելի նանոգիտության միջդիսցիպլինային կենտրոնի (The Center Interdisciplinary de Nanoscience of Marseille CINaM- CNRS) միջև։
Ինչպես հաղորդել է ՌՀՀ մամուլի ծառայությունը, ստորագրված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է նանոտեժխնոլոգիաների բնագավառում համատեղ հետազոտությունների անցկացում, տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև գիտական նյութերի փոխանակում։ Նախատեսվում է նաև կոնգրեսների, սեմինարների, ամառային դպրոցների անցկացում և գիտական կադրերի ու ուսանողների փոխանակում։ Բոլոր կողմերը ստորագրված պայմանագիրը համարել են եզակի, այն նոր հնարավորություններ է բացում Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացման համար։










