BenQ-ը կներկայացնի երկու նեթբուք
BenQ ընկերությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ թողարկել իր առաջին նեթբուքը։ Այս մասին տեղեկացնում է DigiTimes-ը։
BenQ նեթբուքը կոչվելու է Joybook Lite: 8,9-դույմանոց էկրանով Joybook-ները շուկայում կհայտնվեն արդեն հոկտեմբերից։ Իսկ 10-դույմանոնց Էկրանով Joybook–ը կներկայացվի նոյեմբերին։
Հայտնի է, որ նեթբուքները ստեղծվելու են Intel Atom պրոցեսորի բազայի վրա։ Դրանք զինված են լինելու Windows XP համակարգով։
Benq–ի Joybook նեթբուքները վաճառքի են հանվելու 468 դոլարով:










