ՀՊՃՀ–ում կկայանա խորհրդաժողով՝ նվիրված ԲՈՒՀ–երում կրեդիտային համակարգի անցմանը
Սեպտեմբերի 16-17-ը ՀՊՃՀ 1-ին մասնաշենքի Գիտ. Խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա եզրափակիչ խորհրդաժողով՝ «Անցումը կրեդիտային համակարգին ՀՀ բուհերում. ներկա իրավիճակ, զարգացումներ, մարտահրավերներ» թեմայով։
Ինչպես հայտնում է ՀՊՃՀ Հասարակության հետ կապերի և
տեղեկատվության բաժինը, սույն խորհրդաժողովը կազմակերպվում է «ECTS հենքով կրեդիտային համակարգ Հայաստանի համար» TEMPUS SCM T047B06 նախագծի շրջանակներում։
Նախագիծը մեկնարկել է 2007թ. հոկտեմբերին, որի մասնակիցներն էին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), Երևանի պետական համալսարանը, Լունդի համալսարանը (Շվեդիա) և Անտվերպենի համալսարանը (Բելգիա)։
Նախագծի ընդհանուր նպատակն էր` մշակել ECTS-ին (Կրեդիտների փոխճանաչման եվրոպական համակարգ) համադրելի կրեդիտային համա¬կարգի միասնական ստանդարտներ Հայաստանի բուհական համակարգի համար։
Սեպտեմբերի 16-17-ը կայանալիք «Անցումը կրեդիտային համակարգին ՀՀ բուհերում. ներկա իրավիճակ, զարգացումներ, մարտահրավերներ» թեմայով խորհրդաժողովը հետապնդում է նախագծի արդյունքների տարածման և ՀՀ բուհերում կրեդիտային համակարգի ներդրման խնդիրների շուրջ մտքերի ակտիվ փոխանակման նպատակ։
Խորհրդաժողովին մասնակցության հրավերներ են հղվել ՀՀ պետական և ոչ պետական մոտ 40 բուհերի։










