Միջազգային գիտաժողով Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակի առթիվ

12:30 • 16.09.08

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է միջազգային գիտաժողով «Ակտիվ երևույթներն ու տիեզերական օբյեկտների էվոլյուցիան» թեմայով: Գիտաժողոը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ը՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, մասնակցում են գիտնականներ աշխարհի մի շարք երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Գերմանիա, Լեհաստան, Իսրայել և այլն: