Apple-ն առաջ է անցել Toshiba-ից
Նոութբուքների մանրածախ վաճառքի ամերիկյան շուկայում Apple–ի մասնաբաժինը 2008թ. երկրորդ կիսամյակի արյունքում աճել է 10%–ով։ Այս մասին տեղեկացնմում է Register Hardware-ը։ Մեկ տարվա ընթացքում ձեռնարկության մասնաբաժինը 6,6%–ից հասել է 10,6%–ի։ Այսպիսով, Apple–ը շուկայում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ առաջ անցնելով Toshiba–ից, որն այժմ գտնվում է հինգերորդ տեղում։
Նշենք, որ ԱՄՆ-ի նոութբուքների շուկայում ներկա պահին առաջատարը Dell–ն է, որին բաժին է հասնում վաճառքների 21,9%–ը։
Dell–ին հետևում են HP և Acer ընկերությունները, որոնց մասնաբաժինները համապատասխանաբար 21,4% և 14,4% է:
Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա այստեղ Apple-ի մասնաբաժինն ավելի փոքր է՝ 5,5%։










