Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

09:59 • 18.09.08

100 տարի առաջ սեպտեմբերի 18-ին ծնվել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:

1928թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն ժամանակ դեռ Լենինգրադի պետական համալսարանը, որտեղ էլ տարիներ հետո նրան հրավիրում են աշխատելու որպես դոցենտ, ապա որպես պրոֆեսոր: Այդ տարիներին Համբարձումյանը մեծ դեր կատարեց աստղերի և միգամածությունների ֆիզիկայի ուղղությամբ: Աստիճանաբար ձևավորվեց աստղագիտության նոր ճյուղ՝ աստղաֆիզիկա, որի առաջին ուսումնասիրողներից էր աշխարհում, Խորհրդային Միությունում՝ միակը:

1934թ-ից Վիկտոր Համբարձումյանը ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնում նաև Երևանի պետական համալսարանում և երկար տարիներ ղեկավարում այն: 1946թ-ին Հաբմարձումյանի անմիջական ղեկավարությամբ սկսվում է Բյուրականի աստղաֆիզիկական դիտարանի կառուցումը: 40-ականների վերջին նա հայտնաբերեց նոր տիպի աստղային համակարգերի գաղափարը, համակարգեր, որոնք աստղառաջացման օջախներ են: Համբարձումյանը դրանք անվանեց աստղասփյուռներ և ապացուցեց, որ աստեղերը շարունակում են առաջանալ ու ամենակարևորը՝ խմբերով:

Վիկտոր Համբարձումյանի գյուտերն ու գիտական գործունեությունը մեծ գնահատականի են արժանանում մինչև այսօր: