Մեդալներով պարգևատրվեցին գիտնականները

14:18 • 20.09.08

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար մի խումբ գիտնականների ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին։

Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են`
Աննա Սուրենի Բոյաջյանը ՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն և լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արմեն Պետրոսի Ներսեսյանը՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Մովսես Խորենացու մեդալով`
Ռուբեն Արամի Սաֆրաստյանը՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։