Ստոունհենջը «երիտասարդացել է»
Հնագետներ Թիմոփի Դարվիլն ու Ջեֆֆ Ուեյնռայթը՝ Սթոունհենջի ներսում ավելի քան երեսուն տարի տևած պեղումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ այդ համալիրը կառուցվել է մոտ 300 տարի ավելի ուշ, քան նախկինում ենթադրվում էր։ Ինչպես հայտնում է BBC News–ը, քարե օղակի մեջ եղած հողի միջից դուրս բերած օրգանիկ նյութերի ռադիոբնածխական անալիզը ցույց է տվել, որ առաջին քարե հատվածներն այստեղ տեղադրվել են ոչ ավելի վաղ, քան մ.թ.ա. 2400 թվականին և ոչ ուշ, քան մ.թ.ա. 2200 թվականին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ Սթոունհենջի ծննդյան տարեթիվն է մ.թ.ա. 2600 թվականը։










