Մեքքան` «խելացի քաղաք»
Ժամանակակից տեխնոլոգիաները Մեքքան պետք է վերածեն մուսուլմանական քաղաքի համաշխարհային նմուշի։ Այդ մասին հայտարարել է Մեքքայի քաղաքագլուխ Ուսամա էլ Բարը 2009թ. ծրագրված խորհրդաժողովի կապակցությամբ, որի նպատակն արդիական տեխնոլոգիաների օգնությամբ Մեքքան «խելացի քաղաքի» վերածելն է։ Խոսքը լայնաշերտ կապուղիների, GIS և GPS ստացիոնար և բջջային համակարգերի ներդրման մասին է, որոնք մատչելի կլինեն տեղեկատվական սարքավորումների և կապի կետերի օգտատերերի համար։ Դրանց օգնությամբ ամբողջ աշխարհի մուսուլմանների համար Մեքքա կբերվեն գլոբալ կապի և կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ, ուխտագնացների անվտանգության ապահովման սարքավորումներ ու համակարգեր։










