Գուգլֆոնը կարժենա 179 դոլար
T-Mobile բջջային օպերատորը սեպտեմբերի 23–ին Նյու Յորքում ներկայացրել է Android պլաթֆորմի հիման վրա ստեղծված առաջին հեռախոսը, որն ավելի շատ հայտնի է որպես «գուգլֆոն»։ Այս մասին գրում է Engadget բլոգը։
T-Mwbile G1 սմարթֆոնը զինված է ստեղնաշարով և սենսորային էկրանով։ Այն վաճառքի է հանվելու հոկտեմբերի 22–ից և վերլուծաբանների կանխատեսած 199 դոլարի փոխարեն արժենալու է 179 դոլար։ Արդեն նոյեմբերին այս մոդելի բջջային հեռախոսները կհայտնվեն Մեծ Բրիտանիայում, իսկ 2009թ. այն կսկսի վաճառվել նաև եվրոպական այլ երկրներում։
Սպասվում է, որ G1-ը շուկայում կմրցակցի Apple iPhone սմարթֆոնի հետ։










