Google-ը կֆինանսավորի օգտակար գաղափարները

15:53 • 25.09.08

Google որոնողական ծառայությունը թողարկել է 10100–րդ նախագիծը (այդ թիվը կոչվում է «գուգլ», Google-ը անվանվել է այդ թվի պատվին), որի շրջանակներում այն 10 մլն դոլար է հատկացրել հինգ գաղափարների ֆինանսավորման համար: Հատուկ խորհրդատվական խորհուրդը ընտրելու է գաղափարներ, որոնք կարող են փոխել աշխարհը և օգնել հնարավորինս շատ մարդկանց:

Առանձին անհատներ, բայց ոչ թե կազմակերպություններ, կարող են առաջարկել գաղափարներ: Եթե գաղափարն ընդունվի խորհրդի կողմից, Google-ը մրցույթ կանցկացնի այն ընկերությունների շրջանակում, որոնք ցանկանում են կյանքի կոչել իրենց գաղափարը:

Մեկ կամ մի քանի գաղափարներ ուղարկելու համար, անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 20-ը լրացնել հատուկ հարցաթերթիկ` ըստ ցանկության կցելով տեսաերիզ կամ էլ երաշխավորելով այն կազմակերպությունը, որը կարող է կյանքի կոչել մտահղացումը: Google-ն առաջարկում տեղադրել գաղափարը ութ կատեգորիաներից մեկում` հանրություն, հնարավորություններ, էներգիա, շրջակա միջավայր, առողջություն, կրթություն, անվտանգություն և այլն: