LG-ն ներկայացրել է սենսորային հեռախոս
LG ընեկրությունը ներկայացրել է սենսորային կառավարմամբ KP 500 բջջային հեռախոսը։ Հեռախոսի գնի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, սակայն արտադրողն այն բնորոշում է որպես բյուջետային սարք։ LG KP500–ը վաճառքի կհանվի արդեն այս ամիս։ Այս մասին ասված է LG–ի մամուլի հաղոդադրության մեջ։
Հեռախոսը չունի թվային ստեղնաշար։ Էկրանի հետ կարելի է աշխատել մատերի, ինչպես նաև ստիլուսի օգնությամբ։
Հեռախոսը կարող է աշխատել GSM–ի չորս ցանցերում։ 3G-ի, ինչպես նաև Wi-Fi մոդուլի առկայության մասին մամուլի հաղորդագրության մեջ ոչինչ չի հաղորդվում։










