Վաղը մեկնարկում է DigiTec 2008 ցուցահանդեսը
Հոկտեմբերի 3-ին Երևանում`Epygi office park-ում (Հալաբյան 16` նախկին «Արագած» կինոթատրոնի հարևանությամբ) մեկնարկում է DigiTec 2008 ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսը (անցկացվելու է 3-5-ը)։ Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումն ավանդապես կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովհանու ներքո։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին ժ.11։00-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ։
DigiTec-ի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, գործարար, պետական և անհատական սպառողների և հասարակության միջև ստեղծել բարենպաստ գործարար միջավայր։ Բացի այդ` ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահարավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս։
DigiTec 2008-ն իր նշանակությամբ տաբերվում է նախորդող ցուցահանդեսներից. նախ այն անցկացվում է «Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի» նպատակային համատեքստում, նաև` այս տարի զուգահեռաբար անցկացվում է նաև ԱրմԹեք կոնգրես ’08-ը, որը հնարավորություն կտա մեզ DigiTec-ը դարձնել «տեխնոլոգիական» Հայաստանի և սփյուռքի հանդիպման մի վայր։
DigiTec 2008-ին մասնակցելու են 50 տեղական և միջազգային ընկերություններ , որոնց թվում են նաև առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքը ցուցադրող Московский Телепорт և Softline ընկերությունները։
DigiTec 2008-ին ակնկալվում են 12 000 այցելու։ Ցուցահանդսի գլխավոր հովանավորը Microsoft RA ընկերությունն է, հովանավորը` Virage Logic ընկերությունը։ DigiTec 2008-ի երեք աշխատանքային օրվա ընթացքում կանցկացվեն նաև կից միջոցառումներ.
DigiTec-բիզնես լուծումներ ֆորումը
DigiTec-էլեկտրոնային կառավարում ֆորումը
DigiLife-սեմինարների շարքը։
DigiTec 2008-ում ցուցադրվելու է «Գիտության և տեխնիկայի թանգարանը», որտեղ ներկայացվելու են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները։
Նշենք նաև, որ ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնի /ՓՄՁ ԶԱԿ/ աջակցությամբ անցկացվելու է “DigiTec-Start Up” նորարարական ֆորում, որը կոչված է աջակցելու հայաստանյան նորաստեղծ և նորարար գաղափարներ ունեցող ՏՀՏ կազմակերպություններին` հաստատվելու տեղական և արտասահմանյան ՏՀՏ շուկայում...
DigiTec 2008-ի աշխատանքային ժամերն են 10։00-18։00։










