Հայաստանը միացել է համաշխարհային միջուկաէներգետիկ գործընկերությանը
Հայաստանը, Մարոկոն, Օմանը և Էստոնիան միացել են Համաշխարհային միջուկաէներգետիկ գործընկերությանը (ՀՄԷԳ)։ Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի էներգետիկայի նախարար Ժան Լուի Բոռլոն:
Քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացման նպատակով 2006 թվականին ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված ՀՄԷԳ խնդիրները ներառում են միջուկային վառելիքային ցիկլի առաջատար տեխնոլոգիաների մշակման ու ներդրման արագացումը, որոնք չեն նախատեսում պլուտոնիունի անջատում։ Ներկայում այդ ծրագիրը միավորում է աշխարհի 25 երկրների, որոնց թվում են Ղազախստանը, Չինաստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և Ուկրաինան։
«Այսօր մեզ առավելապես մերձեցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ձգտումը», - ընդգծել է Ֆրանսիայի էներգետիկայի նախարարը։ Նրա ասելով, էներգիայի աղբյուրների այսօրվա ընտրությունից կախված կլինի երկրագնդի կլիման։










