Apple-ը հատուկ ինտերֆեյս է առաջարկում Օբամայի կողմնակիցներին

12:35 • 03.10.08

Apple ընեկրությունը ինտերֆեյս է թողարկել iPhone 3G սմարթֆոների համար, որը մշակված է հատուկ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի կողմնակիցների համար։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։ Ծրագիրը կարելի է անվճար ներբեռնել iTunes խանութների միջոցով Apple.com կայքից։ 

Ւնտերֆեյսը, որը կրում է «Օbama' 08» անվանումը, սպառողին մի քանի գործողություններ է առաջարկում, այդ թվում՝ ստանալ Օբամայի վերջին հայտարարությունների տեքստերը, ծանոթանալ թեկնածուի՝ այս կամ այն քաղաքական և տնտեսական խնդիրների հանդեպ ունեցած դիրքորոշումներին, ինչպես նաև զանգահարել տվյալ նահանգում գործող Օբամայի նախընտրական շտաբ։

Ւնտերֆեյսը թույլ է տալիս նաև դրամական օգնություն ցուցաբերել Օբամայի նախընտրական քարոզարշավներին՝ հեռախոսազանգ կատարելով հատուկ համարին։ Սմարթֆոնը նաև ընտրությունների օրվանից սկսած ժամանակի հետ հաշվարկ կսկսի սպառողների սմարթֆոներում։