ՀՀ վարչապետ. Ինտերնետի ներթափանցման ցածր մակարդակը, որը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խոչընդոտ է հանդիսանում, անցյալում է
Ինտերնետի ներթափանցման ցածր մակարդակը, որը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խոչընդոտ է հանդիսանում, անցյալում է, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում մեկնարկած DigiTec տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի բացման ընթացքում։
«Ձեռնարկությունների ղեկավարների մեծ մասը, ում հետ ես զրուցել եմ, նշում են, որ իրենց արտադրանքի սպառողների թիվը վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն ավելացել է։ Առաջին հերթին, դրան նպաստում է Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակի բարձրացումը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ DigiTec ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների թիվը, ինչպես նաև վերջիններիս կողմից առաջարկվող արտադրանքի քանակը, զգալիորեն ավելացել է»,- նշել է վարչապետը։
Միաժամանակ նա նշել է, որ չնայած DigiTec-ի մասնակից ընկերությունների զգալի մասը կողմնորոշված է դեպի արտաքին շուկան, գոյություն ունեն նաև ներքին շուկայում իրենց մշակումներն առաջարկող ընկերություններ, ինչը ևս երկրում ՏՏ ոլորտի զարգացման ցուցանիշ է։










