Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկեցին iPhone 3G–ի վաճառքները
Ռուսաստանում մեկնարկել է Apple ընկերության iPhone 3G մեծ ժողովրդավարություն վայելող բջջային հեռախոսների լայնատարած վաճառքը։ Այս մոդելի առաջին հեռախոսները վաճառվել են Պետրոպավլովսկ–Կամչատսկում՝ պաշտոնական վաճառքները սկսվելուց անմիջապես հետո։
8 և 16 գեգաբայթ Apple iPhone 3G բջջային հեռախոսների գինը «Եվրոսետ» սրահներում կազմում է համապատասխանաբար 22 հազար 990 և 26 հազար 990 ռուբլի։
Հոկտեմբերի 3–ից iPhоne 3G-ի վաճառք սկսելու մասին արդեն հայտարարել են «Связной», «Техносила», «М.Видео» ընկերությունները։
«Բիլայն»–ի մամուլի ծառայությունն արդեն հասցրել է հայտարարել, որ iPhone 3G առաջին հեռախոսը օրինապես վաճառվել է Պետրոպավլովսկ–Կամչատսկոիմ ընկերության գործընկեր հանդիսացող «Բջջային աշխարհ» սրահում։










