Nokia-ն ներկայացրել է սենսորային էկրանով առաջին հեռախոսը

11:54 • 04.10.08

Բջջային հեռախոսների արտադրության Nokia ընկերությունը, հակահարված հասցնելով Apple-ի iPhone-ին, պաշտոնապես ներկայացրել է սենսորային էկրանով իր առաջին smartphone-ը՝ Nokia 5800 XpressMusic-ը։ 3,2 դյույմանոց սենսորային էկրանով նոր հեռախոսը վաճառվելու է 2008թ. վերջին և Եվրոպայում արժենալու է 279 եվրո։

iPhone-ի համեմատ՝ Nokia 5800-ի էկրանի տակ երեք մեխանիկական կոճակ է տեղադրված, որից երկուսը նախատեսված են հեռախոսազանգեր կատարելու և ընդունելու համար։ Հեռախոսը կառավարվում է ձեռքի օգնությամբ, սակայն ցանկության դեպքում կարելի է դիմել նաև հատուկ փայտիկի օգնությանը։ Nokia 5800-ը զինված է 8 գիգաբայթ հիշողությամբ և վաճառվելու է անսահամանափակ ծավալի երաժշտության ներբեռնման հնարավորություն ընձեռող Nokia Music Store ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու բաժանորդագրմամբ։