Մեղուների մոտ հայտնաբերել են մաթեմատիկական ունակություններ

13:00 • 06.10.08

Մեղվաբեր մեղուները վերծանում են իրենց բարեկամ մեղուների հաղորդագրությունները մաթեմատիկայի օգնությամբ: Ամերիկացի կենսաբանները, ում հոդվածը տպագրվել է Behavioral Ecology and Sociobiology ամսագրում, եկել են եզարակացության, որ մեղուներն ունակ են հաշվարկել այն «պարաշարժուձևերի» միջին ուղղությունը, որի շնորհիվ «հետախույզ» միջատները տեղեկացնում են նեկտարով ծաղիկների վայրի մասին:

Ինչպես նշում է New Scientist ամսագիրը, մեղուները, իրենց հարևան եղբայրներին ծաղիկների գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար, դիմում են «պարերի»` շարժուձևերի հատուկ տեսակներ յուրաքանչյուր տարատեսակի: Մինչ այսօր միջատներին ուսումնասիրող գիտնականները վստահ չէին, թե ինչպես են մեղուները «պարերի» միջոցով տեղեկություններ փոխանցում միմյանց նեկտարով հարուստ ծաղիկների գտնվելու վայրի մասին: Ըստ Կալիֆորնիայի և Յուտայի համալսարանների հետազոտողների` միջատներն ընտրում են ուղղություն, որը համապատասխանում է «պարի» բոլոր շարժումների միջին ուղղությանը: