Շնորհվել է ֆիզիոլոգիայի և բշժկության ասպարեզում Նոբելյան մրցանակը

16:18 • 06.10.08

Շվեդիայում մեկնարկել է նոբելյան շաբաթը: Ըստ ավանդույթի` Նոբելյան մրցանակն առաջինը շնորհվել է ֆիզիոլոգիայի և բշժկության ասպարեզում նվաճումների համար, որի դափնեկիրներն են հաճախակի դառնում գիտնականներ, ովքեր հայտնագործություններ են կատարել մահաբեր հիվանդությունների հետազոտման ոլորտում կամ հիվանդությունները բուժելու արդյունավետ դեղեր են հայտնագործել:

Այս տարի նշված ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գերմանացի Հարալդ ցուր Հաուզենը և ֆրանսիացիներ Ֆրանսուազա Բառե-Սինուսին ու Լյուկ Մոնտանյեն։ Այս մասին է հաղորդվում Նոբելյան կոմիտեի հաղորդագրությունը:

Գերմանացուն մրցանակը շնորհվել է մարդկային պապիլոմայի վարակի հայտնագործության համար, որն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ, իսկ ֆրանսիացի գիտնականներին` ՄԻԱՎ-ը հայտնաբերելու համար: