Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացիները
2008թ. ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ճապոնացի Մակոտո Կոբայասին, Տոսիխիդա Մասկավան և Յոիտիրո Նամբուն: Այդ մասին նշված է Նոբելյան հանձնաժողովի կողմից հրապարակած հայտարարության մեջ:
Տոսիխիդա Մասկավան և Մակոտո Կոբայասին արժանացել են մրցանակի` համաչափության խախտման պատճառները հայտնաբերելու համար: Ըստ նրանց հայտնագործությունների` կարելի է եզրակացնել, որ բնությունում գոյություն ունեն կվարկերի առնվազն երեք ընտանիքներ:
Յոիտիրո Նամբուն, ով աշխատում է Էնրիկո Ֆերմիի անվան Չիկագոյի ինստիտուտում, արժանացել է մրցանակի սուբատոմային ֆիզիկայում համաչափության ինքնաբուխ խախտման մեխանիզմը հայտնաբերելու համար:










