«Համբարձումյանական տասնօրյակ»՝ Վանաձորում

09:45 • 07.10.08

Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցում անցկացվեց տասնօրյակ՝ նվիրված մեծ գիտնական, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին և դպրոցի անվանակոչման ու գիտնականի կիսանդրու բացման 10-ամյակին։

«Համբարձումյանական տասնօրյակի» շրջանակներում կազմակերպվեց դպրոցի մանկավարժական կոլեկտիվի այց Բյուրականի աստղադիտարան ու Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, դպրոցում կազմակերպվեցին զեկույցներ ու դասախոսություններ, աստղագիտության բաց դասեր, որոնց ժամանակ դպրոցի տնօրեն Ռուդիկ Քոչինյանը, որը եղել է գիտնականի ուսանողն ու 3 տարի աշխատել Բյուրականի աստղադիտարանում, դպրոցականներին պատմեց իր հուշերն անվանի աստղաֆիզիկոսի մասին։