Հայտնի դարձան քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները

15:32 • 08.10.08

Քիմիայի ասպարեզում 2008թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներն են դարձել երեք գիտնականներ Միացյալ Նահանգներից`«կանաչ լուսարձակող սպիտակուցի հայտնագործման և հետազոտման համար», այսօր հայտնել է Ստոկհոլմում Գիտությունների թագավորական շվեդական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը, հաղորդում է РИА Новости-ն:

Մրցանակը հավասար սկզբունքով կիսելու են Օսամու Սիմոմուրան՝ Մասաչուսեթսի Ծովի կենսաբանության լաբորատորիայից, Մարտին Չելֆին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից, և Ռոջեր Ցիենը`Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանից:

Այս տարվա Նոբելյան մրցանակի ընդհանուր գումարը կազմում է 10 մլն շվեդական կրոն: Մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում և Օսլոյում դեկտեմբերի 10-ին` մրցանակի հիմնադրի` Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան տարելիցի օրը: