Իտալացի աշակերտները դասագրքերը կփոխարինեն համակարգիչներով
Իտալացի աշակերտները փորձարկման կարգով մեկ տարի շարունակ իրենց բոլոր դասագրքերը կփոխարինեն համակարգիչներով։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։
Թուրինի դպրոցներից մեկի 8-10 տարեկան վաթսուն աշակերտներ գրքերի փոխարեն կօգտագործեն ոչ մեծ չափերի նոութբուքեր։
Դպրոցական նոութբուքերն արտադրված են իտալական Olidata ընկերության կողմից, դրանց վրա տեղադրված է Windows-ի օպերացիոն համակարգը։ Սարքավորումը կշռում է մեկ կիլոգրամից պակաս։ Դպրոցականների մուտքն ինտերնետ սահմանափակվելու է հատուկ ծրագրի օգնությամբ։
Փորձի հեղինակները հույս ունեն իրենց նախագծի օգնությամբ զգալիորեն կրճատել կրթության ոլորտում արվող ծախսերը։ Olidata–ն արժե մոտ 400 դոլար, մինչդեռ դասագրքերի վրա ամեն տարի ծախսվում է 700 դոլար։










