Միացյալ Նահանգները կկառուցեն աշխարհում ամենախոշոր արևային էլեկտրակայանը
Միացյալ Նահանգների զորքը մտադիր է Կալիֆորնիայի Մոհավե անապատում կառուցել արևային էլեկտրակայան, որը կլինի երկրում և աշխարհում խոշորագույններից մեկը:
Հայտնի է, որ արևային էլեկտրակայանի հզորությունը կազմելու է 500 մեգավատտ: Կայանը կսկսի գործել 2014թ.: Էլեկտրակայանը հնարավորություն կընձեռի ամերիկյան զորքերին էլեկտրաէներգիայի վճարի մեջ տնտեսել տարեկան կտրվածքով մինչև 21 մլն դոլար:










