«ժողովրդավարական» լափթոփ Apple-ից
Հաջորդ շաբաթ Apple ընկերությունը մտադիր է ներկայացնել նոր լափթոփներ Macintosh դասից, որոնցում ներառված է լինելու 1000 դոլար արժեցող մոդել։ Ակցիայի մասին հաղորդել է Cupetrino ընկերությունը, որը նախապատրաստում է նոր արտադրանքի շնորհանդեսը Կալիֆոռնիայում։ Wall Street Journal թերթի համաձայն` դրանք MacBook և MacBook Pro շարքի նմանակներն են, որի ամենաէժան տարբերակի գինը կարող է իջնել մինչև 800 դոլար, ինչը Macintosh համակարգիչները կդնի մրցակիցների հետ զուգադրելի գնային գծի վրա (այժմ Նյու Յորքում MacBook-ն արժե շուրջ 2000 դոլար)։










