Միացյալ Նահանգների համալսարանները ստեղծել են հսկայական թվային գրադարան
Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններ որոշել են միավորել իրենց գրադարանները HathiTrust մեկ խոշոր թվային գրապահոցի մեջ, հայտնում է Ars Technica-ն: Ներկա պահին HathiTrust-ում (որն անվանվել է Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործություններից մեկի` Hathi փղիկի պատվին) առկա տվյալների ծավալը կազմում է 78 տեռաբայթ, ինչը մոտ 731 մլն էջ է:
Թվային գրադարանի կատալոգներից շատերը ստեղծվել են Google-ի շնորհիվ, երբ այդ նախագծի շրջանակներում գրքերի որոնողական համակարգը թվայնացրել է միլիոնավոր գրքեր: Գրադարանների սեփականատերերը պահպանել էին էլեկտրոնային տարբերակները:
HathiTrust-ը կոչված է միացնել այդ արխիվները, ինչպես նաև մատչելի դարձնել դրանք երկրի բոլոր դպրոցների համար:










