Apple-ը հիասթափեցրել է

10:04 • 16.10.08

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է Macintosh էլիտային գծի նոր դյուրակիր համակարգիչները, սակայն, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, դրանք բնավ ավելի էժան չեն դարձել, ինչը հիասթափեցրել է շուկային և իջեցրել ընկերության բաժնետոմսերի արժեքը։

Apple-ը ներկայացրել է նոր սերնդի MacBook-ի երկու մոդելներ, որոնք կարժենան 1300 և 1600 դոլար, թեև շուկան 800 դոլար էր ակնկալում։ Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը ներկայացրել է նաև ընկերության առաջին դյուրակիր համակարգիչը, որը 1000 դոլարից քիչ արժե, սակայն դա նախորդ սերնդի MacBook-ն էր, որը 1000 դոլար «հոգեբանական նշագծից» իջել էր ընդամենը 1 դոլարով։