Yahoo-ն մտադիր է կրճատել ավելի քան հազար աշխատակցի
Yahoo! ընկերությունն ավելի քան հազար աշխատակից կկրճատի։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։ Այս քայլը ընկերության ծախսերի կրճատման ծրագրի մասն է կազմում։
Ենթադրվում է, որ Yahoo!–ի աշխատակիցների կրճատման մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ վերջինս հրապարակի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։ Սակայն ընկերության՝ կրճատման ենթակա ներկայացուցիչների կոնկրետ թվի մասին կհաղորդվի մի քանի շաբաթ հետո միայն։
Նշենք, որ 2008թ. հուլիսի վերջի տվյալներով՝ Yahoo!–ում աշխատում է 14300 մարդ։ Հիշեցնենք նաև, որ ընթացիկ տարվա հունվարին ընկերությունն աշխատանքից հեռացրել էր ավելի քան հազար մարդու։










