Sony Ericsson-ի զուտ շահույթը նվազել է 85%-ով

10:51 • 21.10.08

2008թ. երեք եռամսյակում բջջային հեռախոսների արտադրության ճապոնա-շվեդական Sony Ericsson ընկերության զուտ շահույթը 114 մլն եվրո է գրանցվել՝ 85%-ով նվազելով 2007թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ինն ամսում ընկերության վաճառքները 8,33 մլրդ եվրո են կազմել։

Գործառնական շահույթը նախորդ տարվա 1,055 մլրդ եվրոյից կրճատվել է մինչև 149 մլն եվրո։ Երրորդ եռամսյակում ընկերությունը 25 մլն եվրոյի կորուստ է կրել այն դեպքում, երբ 2007թ. հուլիս-սեպտեմբերին շահույթը 267 մլն եվրո էր։