Լեոնարդո դա Վինչիի գծագրերը իրականում չեն բորբոսնում
Վերջին շրջանում Իտալիայի գիտական աշխարհում խոսակցություններ կային՝ իբր, Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Codex Atlanticus»-ը՝ աշխատությունների և գծագրերի հավաքածուն, սկսել է բորբոսնել։ Այդ առիթով Ambrosiana գրադարանի փորձագետները միկրոկենսաբանական վերլուծություններ են անցկացրել։ Գիտնականները, սակայն, նշել են, որ գծագրերի վրա հայտնված սև բծերը ոչ թե բորբոս են, այլ գոյացություններ են, որոնք առաջացել են մրկուրի աղից։ Այդ նյութը շաղ են տրվել գծագրերի վրա՝ ձեռագրերը «կենսաբանական և միկրոկենսաբանական «հարձակումներից» պաշտպանելու համար։
Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ambrosiana–ի ներկայացուցիչ պրոֆեսոր Ջանֆրանկո Տարսիտանին։










