Աստղագետները Մարս մոլորակում հայտնաբերել են մեթանի աղբյուրներ

15:12 • 22.10.08

Գիտնականները Մարս մոլորակում հայտնաբերել են մեթանի պարունակությամբ տարածքներ, ինչը վկայում է այդ գազի ստորգետնյա աղբյուրների գոյացության մասին: Հայտնագործությունը կարող է ազդել հաջորդ մարսագնացի վայրքէջքի տեղի վրա: Նշենք, որ ներկայումս «Փյունիկ» մարսագնացը Կարմիր մոլորակում կյանքի տարրեր է որոնում, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Nature ամսագրին: 

Առաջին անգամ աստղագետները հայտնաբերել են մեթան Մարսի վրա չորս տարի առաջ` պարզելով, որ վերջինիս խտությունը մթնոլորտում կազմում է տասը մոլեկուլ` մեկ միլիարդում:
Նոր հետազոտությունը, որն անցակցվել է Հավայան կղզիներում և Չիլիում հեռադիտակի շնորհիվ, ցույց է տվել, որ Մարսում գոյություն ունեն շրջաններ, որտեղ մեթանի խտությունը մթնոլորտում կազմում է 60 մոլեկուլ միլիարդում, այսինքն մեթանի պարունակությունը տարբեր է մոլորակի տարբեր հատվածներում:

Ըստ գիտնականների` դա կարող է վկայել մեթանի ստորգետնյա աղբյուրների առկայության մասին այն շրջաններում, որտեղ զգալի է մեթանի պարունակությունը:

Մարսում գոյություն ունեն այդ գազի երեք տարատեսակներ: Այն կարող է արտադրվել միկրոմարմինների օգնությամբ, որոնք ապրում են մոլորակի մակերեսի խորքում, այն կարող է առաջանալ քիմիական ռեակցիաների հետևանքով ջրի առկայության դեպքում, ինչպես նաև կարող են գոյություն ունենալ մեթանի սառույցի ստորգետնյա պաշարներ, որոնք գոյացել են նախորդ թվարկված մեթոդներից մեկի շնորհիվ:

Քանի որ մեթանի առկայությունը վկայում է կյանքի հնարավոր տարրերի մասին, ապա դա կարող է ազդել հաջորդ՝ MSL (Mars Science Laboratory) մարսագնացի վայրէջքի տեղի վրա, որը ՆԱՍԱ-ն ծրագրում է բաց թողնել 2009թ. սեպտեմբերին: Մարսագնացը հագեցած է կյանքի տարրերի որոնման լաբորատորիայով, այն կարող է որոշել, թե ինչպիսի ծագում` կենսաբանակա՞ն, թե՞ քիմիական ունի մեթանը: