Գիտնականները կկարողանան բուժել կարծրախտով տառապող հիվանդներին
Գիտնականները տեղեկացնում են, որ արյան քաղցկեղի դեմ օգտագործվող դեղորայքը, կարող է հզոր զենք դառնալ հիշողության կորստի դեմ պայքարում։
Ալեմտուզումաբ անունը կրող դեղորայքը, ամենայն հավանականությամբ, դրական ազդեցություն է թողնում կարծրախտի (սկլերոզ) ամենատարածված ձևի վրա։
Քեմբրիջի համալսարանի գիտնականները New England Journal of Medicine պարբերականում հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Նրանք պնդում են, որ նոր դեղամիջոցն օգնում է վերականգնել հիվանդությունից հետո մարդու ուղեղում տեղի ունեցած խախտումները։
Բայցևայնպես, գիտնականները նախազգուշացնում են, որ դեղամիջոցը կարող է ունենալ բավական լուրջ հետևանքներ։ Նրանք նաև զգուշացնում են, որ ուսումնասիրությունները դեռևս գտնվում են նախնական փուլում։
Վերջին ուսումնասիրություները, որոնք շարունակվում են արդեն երեք տարի և որին մասնակցում են հիշողության կորստով տառապող 334 հիվանդ, ցույց են տվել, որ այս դեղամիջոցը հիվանդության բացիլները կրճատում է 74%–ով ավելի հաճախ, քան բետա–ինտերֆերոնի սովորական թերապիան։










