Նոր թեստը թույլ կտա որոշել սաղմի գենետիկական հիվանդությունները

11:15 • 27.10.08

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ այսուհետ ապագա ծնողները մեկ համընդհանուր թեստի շնորհիվ կարող են տեղեկանալ սաղմի գենետիկական հիվանդությունների մասին:

Ինչպես տեղեկացնում է BBC գործակալությունը, Լոնդոնի Bridge Centre արհեստական բեղմնավորման բժշկական կենտրոնի հետազոտողների խոասքերով՝ թեստը, որն արժե 1500 ֆունտ (մոտավորապես 2400 դոլար), կարող է հայտնաբերել 15 հազար գենետիկական հիվանդություն, իսկ թեստի արդյունքները հայտնի են դառնում ընդամենը մի քանի շաբաթ անց:

Մինչ այժմ պտուղը կարող էր ենթարկվել միայն որոշակի գեների ստուգմանը, իսկ արդյունքները զգալի ավելի ուշ էին ստացվում:

Սակայն փորձագետները զգուշացնում են, որ Human Fertility and Embryology Authority հասարակական կոմիտեն պետք է նախապես մշակի տվյալ թեստի օգտագործման խիստ կանոններ: