Խելացի երեխաներն ավելի հաճախ են դառնում հարբեցող

17:26 • 28.10.08

Շոտլանդացի գիտնականները հետազոտության ընթացքում հայտանաբերել են տարօրինակ օրինաչափություն. բարձր IQ ունեցող երեխաները հետագայում առավել հաճախ են չարաշահում ալկոհոլային խմիչքները, քան IQ-ի ավելի ցածր մակարդակով երեխաները: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։

Գլազգոյի համալսարանի գիտնականները երակարատև հետազոտության ընթացքում սահմանել են 10 տարեկան մոտ 8 հազար տղաների և աղջիկների մտավոր ունակությունները: Իսկ երբ այդ երեխաները մեծացել են, մասնագետները բնորոշել են նրանց` ալկոհոլի օգտագործման մակարդակը:

Պարզվել է, որ հարբեցողության հետ խնդիրներ առավել հաճախ ունեցել են նրանք, ովքեր մանուկ հասակում մտավոր ունակություների բարձր միավորներ են գրանցել, ընդ որում՝ կանանց շրջանում նման կապն առավել ցայտուն է արտահայտված, քան տղամարդկանց: Օրինակ` 15 միավորով IQ-ի ցուցանիշի աճի դեպքում տղամարդկանց մոտ ալկոհոլ չարաշահելու վտանգն աճում է 1,17 անգամ, իսկ կանանց մոտ` 1,38 անգամ:

Մինչ այժմ հետազոտողները չեն կարողանում պարզել այդ երևույթի հստակ պատճառը: Մտավոր ունակությունների և ալկոհոլային կախվածության փոխադարձ կապը շարունակում է մնալ ուսումնասիրության առարկա։