ՀՊՃՀ–ի 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվել են գիտնականներ

12:39 • 28.10.08

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի («Պոլիտեխնիկ») 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար ՀՊՃՀ տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սևան Պարույրի Դավթյանին Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին։

Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի («Պոլիտեխնիկ») 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար համալսարանի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին։

Անանիա Շիրակացու մեդալի է արժանացել`
Ոստանիկ Զավենի ՄԱՐՈՒԽՅԱՆԸ-ՀՊՃՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Մովսես Խորենացու մեդալի`
Լաերտ Սրապիոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ- ՀՊՃՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Կառլեն Հարությունի ՍԱՐԳՍՅԱՆԸ-ՀՊՃՀ մեքենաշինության դեպարտամենտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու։

Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են`

Սուրեն Գևորգի ԱՂԲԱԼՅԱՆԸ-ՀՊՃՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուբեն Վարդանի ԱՂԳԱՇՅԱՆԸ-ՀՊՃՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հենրի Աբրահամի ԲԱԼԱԲԱՆՅԱՆԸ-ՀՊՃՀ գիտական քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարինկա Քաջիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-ՀՊՃՀ էլեկտրական մեքենաների և ապարատների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գուրգեն Վիրաբի ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ-ՀՊՃՀ կիբեռնետիկայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Համբարձում Արմենակի ՀՈՎՍԵՓՅԱՆԸ- ՀՊՃՀ էներգետիկայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սամվել Խաչիկի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ-ՀՊՃՀ քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայկազ Լիպարիտի ՍՏԵՓԱՆՅԱՆԸ-ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։