Microsoft-ը ներկայացրել է Windows Azure պլատֆորմը

15:37 • 28.10.08

Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows Azure պլատֆորմը։ Այն նախատեսված է cloud computing-ի մշակողների համար՝ օնլայն ծրագրերի ստեղծումն ավելի հեշտացնելու նպատակով։ Այս մասին ասվում է Microsoft-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Տվյալ պլատֆորմի մշակման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի սկզբին։ Microsoft–ի ներկայացուցիչները նշում են, որ Windows Azure–ը առանձին արտադրանք է և ոչ թե Windows-ի՝ գոյություն ունեցող տարբերակների նորացված տեսակ։