Apple–ը խանութների ցանց կբացի Եվրոպայում
Apple ընկերության ռուսաստանյան մատակարար ECS Group-ը, Եվրամիության ողջ տարածքում մինչև 2011թ. կբացի մոտ 130 բազմաապրանքանիշային re:Store խանութներ, որոնք կզբաղվեն Սթիվ Ջոբսի ընկերության արտադրանքի վաճառքով։ Այս մասին գրում է «Коммерсант»–ը։
Եվրոպայում գոյություն ունեն re:Store–ի ընդամենը չորս խանութներ։ Դրանք տեղեկայված են Գերմանիայում։ Ռուսաստանում արդեն առկա են հիսուն, իսկ Ղազախստանում՝ հինգ նույնանուն խանութներ։ Սպասվում է, որ մինչև 2009թ. ավարտը Գերմանիայում կբացվեն ևս 25, Ֆրասնիայում 12, Իսպանիայում 10, իսկ Ավստրայում 6 re:Store խանութներ։
Սպասվում է, որ յուրաքանչյուր խանութ կզբաղեցնի 50–ից 135 քառակուսի մետր տարածք, իսկ խանութի բացումը կարժենա մոտ 100–ից 150 հազար եվրո։ Այսպիսով, նախագծի մեջ կներդրվի 13–ից 19,5 միլոն եվրո։ Նշենք նաև, որ Apple-ն իր վրա է վերցնելու ընդհանուր ծախսերի մեկ երրորդ մասը։










