Motorola-ն գործելու է Google Android-ի հարթակի հիման վրա

13:48 • 30.10.08

Motorola բջջային ստորաբաժանման ղեկավար Սանջայ Ջան մտադիր է կենտրոնացնել ընկերության ջանքերը Google Android հարթակի հիման վրա գործող սմարտֆոնների ստեղծման վրա, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:

Ջայի ծրագրերի համաձայն` Motorola-ն պետք է կենտրոնանա երեք հիմնական հարթակների հիման վրա գործող բջջային սարքերի մշակման գործընթացի վրա: Google Android-ից բացի, դրանք են՝ Windows Mobile-ը, որը նախատեսված է բիզնես-որոշումների համար, ինչպես նաև P2K հարթակը, որը մշակված է Motorola-ի կողմից բյուջետային հեռախոսների համար: