Դասախոսություն. «Իսլամացած հայեր»
Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում այսօր կկայանա բաց դասախոսություն «Իսլամացած հայեր» թեմայով, որ նախաձեռնել է Երիտասարդ արևելագետների խորհուրդը: Դասախոսության բանախոսը ծագումով պոլսահայ դոկտոր Երվանդ Պարետ Մանոքն է Ֆրանսիայից:
«Իսլամացած հայերին» Երվանդ Պարետ Մանոքն անվանում է «անտեսված զանգված», ու իր դասախսության ընթացքում կանդրադառնա թեմայի տարբեր մանրամասներին՝ հայկական ծագման, իսլամացման հարցերին, պատմական փաստերին, հոգեբանական դրսևորումներին, ներկայիս քաղաքական ու հասարակական զարագացումներին: Բանախոսը դասախոսության ընթացքում կցուցադրի նաև կարճ ֆիլմեր:
Երվանդ Պարետ Մանոքը ծնվել է Պոլսում, հաճախել է տեղի և Վենետիկի Մխիթարյան վարժարանները, նաև Վենետիկի «C’a Foscari» համալսարանի կողմից արժանացել «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների դոկտոր» տիտղոսին», այժմ բնակվում է Փարիզում:










