Windows 7–ը հայտնվել է ինտերնետում
Windows 7 օպերացիոն համակարգն արդեն կարելի է ներբեռնել մի քանի ինտերնետ–պորտալներից։ Այս մասին տեղեկացնում է Computerworld-ը։ Ծրագիրը ինտերնետում հայտնվել է այն բանից հետո, երբ դրա թեստային տարբերակը Microsoft մշակողների մասնակիցների կողմից ներկայացվել է հոկտեմբերի 28–ին տեղին ունեցած գիտաժողովի ժամանակ։
Առաջին ինտերնետ–պորտալը, որտեղ հայտնվել է Windows 7–ը, եղել է The Pirate Bay-ը։
Համաձայն ձեռնարկության ծրագրերի՝ 2010թ. Windows 7–ը պետք է շուկայում փոխարինի Windows Vista–ին։ Իսկ ահա Windows 7–ի բետա–տարբերակը կհայտնվի արդեն 2009թ.










