ՀՀ ԳԱԱ նախագահը սարսափելի ցածր է համարում Ակադեմիայի ֆինանսավորման ծավալը

12:57 • 04.11.08

Հայաստանի 2009 թ. բյուջե համաձայն, հանրապետության գիտական ոլորտի ֆինանսավորման նպատակով հատկացված է 8.3 մլրդ դրամ, որից շուրջ 4 մլրդ դրամ բաժին է ընկնում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային, ինչը սարսափելի ցածր ցուցանիշ է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի 2009 թ. բյուջեն։

«Հայաստանի գիտության ֆինանսավորումը տասնյակ անգամ ցածր է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների գիտական ոլորտներին բաժին ընկնող ֆինանսավորման ծավալից, ես նույնիսկ դժվարանում եմ գնահատական տալ այդ երևույթին»,- նշել է նա։

2008 թվականին ԳԱԱ ֆինանսավորման ծավալը կազմել է 3.5 մլրդ դրամ։