Ադրբեջանը ցանկանում է նվաճել տիեզե՞րքը
Նոյեմբերի 4–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերության ստեղծման և հեռուստահաղորդակցման արբանյակներ ուղեծիր դուրս բերելու վերաբերյալ»։
Ինչպես տեղեկացնում է 1 news.az–ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության մեջ ասվում է.
«Պետական ծրագրերը և գործնական մեթոդները, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են մեր երկրում ոչ նավթային ոլորտը զարգացնելու կապակցությամբ, լայն հնարավություններ են բացել տնտեսության դիվերսիֆիկացիայի և արդյունաբերության նեղ ճյուղերի զարգացման համար։
Ադրբեջանի հանրապետությունը գտնվում է Եվրոպական և Ասիական մայրցամաքների միջև ընկած աշխարհագրական և տնտեսական բարենպաստ գոտում, ինչը և թելադրում է հեռուստահաղորդակցության արբանյակների պատրաստումը և ուղեծիր դուրս բերումը, որը հանդիսանում է տնտեսական և տեղեկատվական անվտանգության ամենակարևոր տարրերից մեկը։
Ադրբեջանում բարձր տեխնոլոգիաների կիրառման և երկրում տիեզերական արդյունաբերություն ստեղծման նպատակներով կարգադրում եմ.
1. Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետին
1.1 երեք ամսվա ընթացքում մշակել և Ադբեջանի Հանրապետության նախագահին ներկայացնել Ադրբեջանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերության ստեղծման և զարգացման Պետական ծրագիր։
1.2 լուծել այս Կարգադրությունից բխող այլ հարցեր
2. Ադրբեջանի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն իրականացնել Ադրբեջանի Հանրապետության հեռուստահաղորդակցման արբանյակները ուղեծիր դուրս բերման հետ կապված համապատասխան միջոցներ»։










