Nokia-ն ներկայացրել է յոթ բջջային հեռախոս
Nokia ընկերությունը ներկայացրել է յոթ նոր բջջային հեռախոս, որոնք վերաբերում են բյուջեի գնային սեգմենտին: Հեռախոսների արժեքը կկազմի 25-90 եվրո: Բջջային հեռախոսները նախատեսված են զարգացող երկրների շուկաների համար: Այդ մասին հաղորդվում է Nokia-յի մամլո հաղորդագրությունում:
Ներկայացված հեռախոսներից մեկը` Nokia 1202-ը, դարձել է Nokia ընկերության պատմության մեջ ամենաէժան բջջային հեռախոսը: Վերջինիս գինը կազմելու է 25 եվրո: Հեռախոսը կհայտնվի վաճառքում ընթացիկ տարվա վերջում:










