MySpace-ը պատրաստվում է թողարկել iPod-ի մրցակցին
MySpace հասարակական ցանցը, հնարավոր է, mp3 խաղարկիչներ կթողարկի սեփական բրենդի տակ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը։
Ներկա պահին MySpece-ը ունի երաժշտություն լսելու և ներբեռնելու համար նախատեսված ծառայություն։ Այս ծառայության տրամաբանական շարունակություն է հանդիսանում սեփական mp3-խաղարկիչի թողարկումը։
Ընկերության ղեկավարի խոքով՝ MySpace հասարակական ցանցը զարգացնում է իր երաժշտական պորտալը և չի զբաղվում խաղարկիչի մշակմամբ։ Սակայն նման սարքի թողարկման ծրագրերը քննարկվում են։










