Կանվանակոչվի լսարան` ի պատիվ դասախոսի

09:11 • 08.11.08

Նոյեմբերի 10-ին ՀՊՃՀ-ի Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի «Էլեկտրական մեքենաներ և ապարատների» ամբիոնի լաբորատորիաներից մեկը կանվանակոչվի «Մարատ Մաթևոսյանի անվան Էլեկտրառադիոնյութերի, էլեկտրամեկուսչային կոնստրուկցիաների հետազոտման և ախտորոշման լաբորատորիա»` ի պատիվ Պոլիտեխնիկի նվիրյալ դասախոսի։
Մ. Մաթևոսյանը եղել է ՀՊՃՀ վաստակավոր դոցենտներից, և բազմաթիվ սերունդներ են կրթվել ու գործնական գիտելիքներ ձեռք բերել իր իսկ ուժերով ստեղծած ու սարքազինած լաբորատորիայում։

Լաբորատորիայի բացմանը ներկա կլինեն ՀՊՃՀ ղեկավարությունը, Էլեկտրատեխնիկական դեպարտամենտի ողջ անձնակազմը, Մ. Մաթևոսյանի այրին (նույնպես` պոլիտեխնիկցի) Աննա Սադոյանը, ինչպես նաև ՀՀ Էներգետիկայի փոխնախարար, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Արա Սիմոնյանը, ով Մ. Մաթևոսյանի սանն է և ժամանակին պաշտոնավարել է էլեկտրատեխնիկական ֆակուլտետում` որպես դեկանի տեղակալ։